Նորություններ

Լրատվություն

Կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը

29.01.2021

Այսօր կայացել է 2021-2022 թվականների տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի համաձայնեցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Խորհրդակցության ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների 2021 – 2022 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը։

Կողմերն իրենց դիրքորոշումն են հայտնել քննարկվող հարցերի շուրջ, մասնավորապես՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի, տարանցիկ ճանապարհների ոլորտներում ԵԱՏՄ կարգավորումների վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին