Նորություններ

Լրատվություն

Ընդունվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում 2021 թ. նախատեսվող գործողությունների պլանը

18.01.2021

Հունվարի 18-ին տեղի է ունեցել ԵԽ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի չորրորդ հանդիպումը։
Առցանց հարթակում կազմակերպված հանդիպումը նախագահել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ներդրումը տեղական ինքնակառավարման մակարդակում ժողովրդավարության զարգացման, ապակենտրոնացման գործընթացներում և հույս հայտնել, որ ձևավորված համագործակցությունը շարունակական կլինի։ Փոխնախարարն ընդգծել է, որ նոր ծրագրերի իրականացման ընթացքում պետք է հաշվի առնվեն նաև վերջին մարտահրավերները և հնարավորինս մեղմվեն դրանց ազդեցությունը։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգը վստահեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է ներդրում ունենալ Հայաստանում ապակենտրոնացման գործընթացներում և բաց է նոր գաղափարների ու առաջարկությունների համար։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում 2020 թվականին իրականացված աշխատանքները: Հատկապես կարևորվել է Լավագույն գործելակերպերի ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի 20 համայնքների 25 ծրագրային առաջարկների համար դրամաշնորհների տրամադրման նախաձեռնությունը, ինչի արդյունքում էականորեն բարելավվել է տեղական ինքնակառավարման գործընթացներում հասարակական մասնակցության մակարդակը։

Հանդիպմանը ներկայացվել է նաև Covid-19-ի ազդեցությունը խոշորացված համայնքների վրա հետազոտության արդյունքները, որից հետո քննարկվել են կատարված աշխատանքներին ու նախատեսվող ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի չորրորդ հանդիպման ավարտին կոմիտեն ընդունել է 2021 թ. հունվար-հունիս ամիսներին պլանավորված գործողությունների պլանը և նախանշված միջոցառումները։
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից։ Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի 2019-2020 թթ․ Հայաստանի համար գործողությունների ծրագրի համատեքստում։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին