Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին

27.11.2020

Նոյեմբերի 27–ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։

Նախարար Պապիկյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու հայ–իրանական փոխշահավետ համագործակցությունը տնտեսական ոլորտներում։

Դեսպան Զոհուրին իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և իրավիճակի կայունացումը թույլ կտան շարունակել հայ–իրանական բազմոլորտ փոխգործակցությունը և ընդլայնել առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին