Նորություններ

Լրատվություն

Տեղեկատվություն ընդերքօգտագործման ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների վերաբերյալ

19.10.2020

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաճախակի դիմումներ է ստանում ընդերքօգտագործման ոլորտում երկրաբանահետախուզական աշխատանքներ, տոպոմարկշեյդերական աշխատանքներ, երկրաբանական ուսումնասիրության ծրագրի և ծրագրին կից փաստաթղթերի փաթեթների կազմում, օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի կազմում, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի կազմում, հանքավայրի պաշարների հաշվարկմամբ հաշվետվությունների կազմում և համանման ծառայություններ մատուցելու խնդրանքով կամ ոլորտի մասնագետների մասին տեղեկատվության հարցումներով: Համապատասխան ծառայություններ նախարարությունը չի մատուցում: Ուստի, սույն հրապարակման նպատակը ընդերքօգտագործման ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների և անհատների վերաբերյալ տվյալների շտեմարանի ստեղծումն է, որից կկարողանան օգտվել հետաքրքրված անձինք:

Հայտնում ենք, որ կից ցանկում ընդգրկված՝ ընդերքօգտագործման ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների և անհատների վերաբերյալ կոնտակտային տվյալները կհրապարակվեն ռազմական դրության ավարտից հետո:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախարարության կողմից չի երաշխավորվում համապատասխան մասնագետների որակավորումը, գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակը:

Ցանկը ենթակա է շարունակական համալրման՝ սահմանված ձևաչափով լրացված նոր դիմումներ ստանալու դեպքում (mta@mta.gov.am, tkenkartugarutyun@gmail.com):

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին