Նորություններ

Լրատվություն

ՀԵՖ ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և վճարների չափը

22.09.2020

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և գանձվող վճարների չափը

Համաձայն ՀՀ կառավարության 24 հուլիսի 2014 թվականի N 1036-Ն որոշման՝ Իրավաբանական և ֆիզիկական անձինք տեղեկություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմնի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ լրացնելով համապատասխան հայտ` համաձայն դիմում-հայտի ձևանմուշների:

Լրացված դիմումը և հայտը «ՀԵՖ» կարող է ներկայացվել առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ info@geo-fund.am էլ.փոստի միջոցով:

Տրամադրված տեղեկություն պարունակող փաստաթղթերի բնօրինակներից օգտվում են միայն այդ նպատակի համար նախատեսված՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթերցասրահում:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պահանջվող տեղեկությունը կարող է տրամադրվել միայն մատուցվող ծառայությունների դիմաց վճարները փոխանցման միջոցով վճարելու դեպքում (Կենտրոնական գանձապետական հաշվեհամար 900018001587):

Ծառայությունների համար վճարումները կարելի է կատարել Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Մանրամասներն՝ այստեղ։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին