Նորություններ

Լրատվություն

Հայտարարություն

14.09.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակելու նպատակով ընդերքօգտագործման ոլորտում երկրաբանահետախուզական աշխատանքներ, տոպոմարկշեյդերական աշխատանքներ, երկրաբանական ուսումնասիրության ծրագրի և ծրագրին կից փաստաթղթերի փաթեթների կազմում, օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի կազմում, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի կազմում, հանքավայրի պաշարների հաշվարկմամբ հաշվետվությունների կազմում և համանման ծառայություններ իրականացնող ընկերություններին և անհատներին առաջարկում է mta@mta.gov.am կամ e-request.am էլեկտրոնային հասցեին, կից ներկայացված ձևաչափին համապատասխան, ուղարկել տվյալներ` մինչև 2020թ-ի սեպտեմբերի 30-ը, ժամը՝ 17:00:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված տվյալները թերի, ոչ ամբողջական, ձևաչափից և օրինակներից շեղումներով ներկայացնելու դեպքում այդ տվյալները նախարարության կողմից չեն հրապարակվի:

Տեղեկացնում ենք, որ նախարարությունը հաճախակի դիմումներ է ստանում համապատասխան ծառայություններ մատուցելու խնդրանքով կամ ոլորտի մասնագետների մասին տեղեկատվության հարցումներով: Համանման ծառայություններ նախարարությունը չի մատուցում: Ուստի, սույն տեղեկատվության հավաքագրման և հրապարակման նպատակը ընդերքօգտագործման ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցողների վերաբերյալ տվյալների շտեմարանի ստեղծումն է, որից կկարողանան օգտվել հետաքրքրված անձինք: Հայտնում ենք, որ նախարարությունը հրապարակվող տեղեկատվության հետ միաժամանակ կնշի, որ իր կողմից չեն երաշխավորվի համապատասխան մասնագետների որակավորումը, գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին