Նորություններ

Լրատվություն

Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 9-րդ նիստը

11.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով 8-րդ խորհրդի նախագահ Վաչե Տերտերյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և խորհրդի նախագահությունը հանձնել Ուզբեկստանի Հանրապետությանը: Վ. Տերտերյանն իր ելույթում կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային համագործակցությունը, որն իր հերթին ամրապնդում է ԱՊՀ անդամ երկրների միջպետական հարաբերությունները:

Խորհրդի նիստում ներկայացվել են տեղեկություններ ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանաին համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների, COVID-19 դեմ պայքարում անդամ պետությունների ձեռնարկած քայլերի, մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցության հայեցակարգի և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ, միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համատեքստում առևտրաարդյունաբերական պալատների գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Խորհրդի նիստում ի գիտություն է ընդունվել ներկայացված տեղեկատվությունը:

Նիստի արդյունքներով անդամ երկրները հավանություն են տվել խորհրդի 9-րդ նիստը անցկացնել 2021 թ. Տաշքենդում: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին