Նորություններ

Լրատվություն

Նախարար Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դեբորա Գրիզերի հետ

11.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ։ Հեռավար հանդիպմանը մասնակցել են առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի պատասխանատուներ։

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դեբորա Գրիզերին՝ Հայաստանի համար առաջնահերթ համարվող բարեփոխումներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության ընթացքում։
«ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր համագործակցության շրջանակը շատ լայն է։ Բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք ընդգրկված են եղել մեր օրակարգում, հսկայածավալ աշխատանք է կատարվել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի»,-նշել է Ս․Պապիկյանը՝ ողջունելով Դեյիդ Հոֆմանին, ով առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում։

Դեբորա Գրիզերն իր հերթին նույնպես շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին՝ ձևավորված փոխվստահության մթնոլորտի, համատեղ աշխատանքում առաջնորդության և ցուցաբերված աջակցության համար։
«Այս չորս տարիներն անձամբ ինձ համար և նաև մասնագիտական տեսակետից շատ հագեցած տարիներ են եղել։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը որոշեց ընդլայնել համագործակցությունը բարեփոխումներ որդեգրած նոր կառավարության հետ՝ ավելացնելով բյուջեն և աջակցելով երկրում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեխումներին»,-ասել է Դեբորա Գրիզերը։ 

Վերջինս արդյունավետ է համարել ՏԻՄ կարողությունների հզորացման, էներգետիկայի, ջրային կառավարման և մի շարք այլ ոլորտներում իրականացված ծրագրերը։

«2021 թվականը մեզ համար լինելու է մեր ոլորտին առնչվող, մասնավորապես, ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը։ Խոսքը վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների միավորման գործընթացին։ Արդեն իսկ կատարված բարեփոխումներում շատ էական է ԱՄՆ ՄԶԳ դերը» ,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագա տարիներին ևս աջակցությունը շարունակական կլինի։

Հանդիպմանը քննարկվել է նախարարության համակարգման որոտներում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին