Նորություններ

Լրատվություն

Առաջիկայում կհայտարարվեն 42 կմ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները

20.04.2020

Խորհրդարանն օրերս ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվեն մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածներ։

23.1 կմ երկարությամբ 4 ճանապարհահատվածների վերականգնման մրցույթներն արդեն իսկ հայտարարված են։ Եվս 42 կմ 8 ճանապարհահատվածների նախագծերը պատրաստ են‚ դրանք ներկայացված են փորձաքննության։ Փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո առաջիկայում կհայտարարվեն նաև այդ ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթները։

Նշված 8 ճանապարհներն են՝

• Մ4-Սևան-Ախթամար համալիր-Մ4՝ ընդհանուր երկարությունը 6.3 կմ է, ճանապարհն ընդգրկում է Սևան քաղաքի Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերը‚
• Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր՝ ընդհանուր երկարությունը 9 կմ է, ճանապարհն ընդգրկում է Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն և Վերին Բազմաբերդ գյուղերը‚
• Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2՝ երկարությունը 4.7 կմ է, այն սկսվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում 2018թ․ վերականգնված Հովտաշեն համայնքի ճանապարհից և հասնում է Նորամարգ‚
• Մ6-Եղեգնուտ-Դեբեդ՝ ընդհանուր երկարությունը 7 կմ է‚ անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚
• Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհն ընդգրկում է Կաթնաջուր համայնքը‚
• Մ2-Նորավան 4.3 կմ ճանապարհն ընդգրկում է Նորավան, իսկ Հ46-Խոտ 2 կմ ճանապարհը հանրապետական նշանակության Հ46 ճանապարհը կապում է Խոտ գյուղին‚
• Շիրակ-Կամո 4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածն ընդգրկում է և Շիրակ և Կամո գյուղերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին