Նորություններ

Լրատվություն

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

20.03.2020

Շարունակվում են Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը‚ Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի պատասխանատուներն այցելել են շինհրապարակներ՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի‚ շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նշենք‚ որ ծրագրի շրջանակներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են գոյություն ունեցող ճանապարհի վրա, սակայն, որոշ դեպքերում ճանապարհի որոշ հատվածների համար նախատեսվել է ծրագծի փոփոխություն կամ ճանապարհի լայնացում, ինչի հետևանքով առաջացել են հողերի օտարման և փոխհատուցման հարցեր։ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը հանձնարարել է մասնագետներին հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել հողերի օտարման գործընթացը և տարածքները հանձնել շինարարներին։

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։ Ընթանում է Սանահինի կամրջի վերակառուցումը։ Միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում փորձնական ասֆալտապատման աշխատանքները դրական արդյունքներ են գրանցել։
Շինարարության տեխհսկողություն իրականացնող ընկերության կողմից հաստատում ստանալուց և եղանակային պայմանների կայունացումից հետո ասֆալտապատումը կշարունակվի։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին