Նորություններ

Լրատվություն

Տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

09.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ծրագրերը:

Ընդգծելով մայիսյան տոների և հատկապես հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների համապետական բնույթը՝ նախարար Պապիկյանը կարևորել է առաջիկա աշխատանքները համակարգված և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կազմակերպչական մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին