Նորություններ

Լրատվություն

Ի գիտություն կապալառուներին, շինարարական կազմակերպություններին, շահառու այլ խմբերին

30.01.2020

Տեղեկացնում ենք, որ շուտով կմեկնարկեն 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները,որոնք անցկացվելու են էլեկտրոնային գնումների՝ Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:

Նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը և ապահովել առավելագույն մասնակցայնություն ու մրցակցայնություն՝ հորդորում ենք շինարարական կազմակերպություններին ( այդ թվում՝ արտասահմանյան) հետևել գնումների գործընթացում առաջիկա նորություններին և բաց չթողնել հետաքրքրություն ներկայացնող մրցույթները:

Մրցույթների մասին հայտարարությունները կհրապարակվեն պաշտոնական տեղեկագրում, ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի՝ www.gnumner.am կայքում, ինչպես նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին