Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

13.01.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում է ունեցել Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի, Աժ պատգամավոր Մերի Գալստյանի հետ՝ հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներիը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են ՀՀ ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումներին:

Զրուցակիցները կարևորել են ոլորտում առկա օրենսդրական բացերի վերհանման և դրանց լուծման նպատակով նման ձևաչափով շարունակական քննարկումների անցկացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, բնապահպանական ազդեցությունների և իրավաչափության գնահատման նպատակով ոլորտային մասնագետների ներգրավումը:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին