Նորություններ

Լրատվություն

Շիրակի մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀԿՏՀ կիրառման ընթացքը

19.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը սեպտեմբերի 19-ին Գյումրիում մասնակցել է «Գիտելիքի կառավարում» միջոցառմանը, որը կազմակերպվել էր  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:  

Հանդիպմանը Շիրակի մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչների, համայնքապետարանների աշխատակազմերի հետ քննարկվել են ծրագրի աջակցությամբ համայնքներում ներդրված համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառման առկա վիճակը, ներկայացվել են մշտադիտարկման արդյունքները, աշխատակիցների միջև փորձի փոխանակման, համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկությունների քննարկման հնարավորություն է ընձեռնվել:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարարության հետ համատեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին