Նորություններ

Լրատվություն

Նախարար Պապիկյանը մասնակցել է ԱԷՄԳ 63-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացմանը

18.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է սեպտեմբերի 16-20-ը անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը։
Տաղավարում ներկայացվել են ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։

Նախարար Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ալ. Լիխաչովը սեպտեմբերին կայցելի Հայաստան։
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ընթացքը, ինչպես նաև նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունները։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին