Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

18.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին տրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքը՝ երկուստեք կարևորելով դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Նախարար Սուրեն Պապիկյանը գործընկերոջն է ներկայացրել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը՝ այս տեսակետից ընդգծելով Գործակալության կողմից ոլորտի մասնագետների պրոֆեսիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներին և վերապատրաստման սեմինարներին հայ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը։

Դաժու Յանգն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կարևոր ներդրումը տեխնիկական համագործակցության ապահովման գործում՝ որպես ձեռքբերում հիշատակելով Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև 2018-2023թթ․ տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին