Նորություններ

Լրատվություն

Նախարար Պապիկյանն Աբու Դաբիում հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահի հետ

10.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները: Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին հրավիրել է Հայաստան:

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանը շրջել է կոնգրեսի էքսպո-ցուցահանդեսի տաղավարներով, միջուկային էներգետիկային վերաբերող ընկերությունների տաղավարներում ծանոթացել միջուկային ոլորտում տեխնոլոգիաների առաջընթացին: Մասնավորապես՝ նախարարին ներկայացվել են փոքր մոդուլյար ռեակտորների ոլորտի զարգացումները` հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին