Նորություններ
Լրատվություն
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն
13.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։
Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացվել են բնակարանային, միգրացիոն, սոցիալական, տեղական ինքնակառավարման նշանակության հարցերի լայն շրջանակ։
Նախարարի տեղակալը բարձրացված հարցերի առնչությամբ մի շարք հանձնարարականներ է տվել մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին ու հորդորել նրանց՝ գործընկեր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության միջոցով գտնել քաղաքացիներին բավարարող և նրանց համար ընդունելի լուծումներ։