Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն իտալացի գործարարների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

10.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային հանդիպումների շարք է ունեցել Երևանում և Գյումրիում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած իտալական մի շարք կազմակերպությունների և գործարար շրջանակների հետ։

Փոխնախարարը պանելային քննարկումներ է ունեցել շինարարական և ինժեներական լուծումների մեջ մասնագիտացված ու եվրոպական սմարթ քաղաքների նախագծմամբ զբաղվող DBA Group ընկերության, կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ և կառավարմամբ զբաղվող իտալական ամենախոշոր A2A ընկերության, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների արտադրության մեջ մասնագիտացված AMUT կազմակերպության պատասխանատուների հետ։

Իտալացի գործարարների հետ զրույցում Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ հայակական կողմը հետաքրքրված է իտալական բիզնեսի ու կապիտալի ընդարձակ ներգրավվածությամբ և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ներդրումային միջավայր ու պայմաններ տարաբնույթ մրցակցային ծրագրերի և գաղափարների իրականացման համար։ «Մենք շահագրգռված ենք Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում տեսնել իտալական նորարարական տեխնոլոգիաները», - ասել է փոխնախարարը և ընդգծել, որ Հայաստանը բաց է համարձակ բիզնես նախագծերի զարգացման համար։


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին