Նորություններ

Լրատվություն

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին ՛՛Smart Cities՛՛ «խելացի քաղաքների» վերաբերյալ պայմանագիր են ստորագրել

15.04.2019

Ս.թ. ապրիլի 12-ին Իսի լե Մուլինոյի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում տեղի ունեցավ Էջմիածին և Իսի լե Մուլինո քաղաքների միջև համագործակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում էին Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մյոդոնի քաղաքապետ և Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Դենի Լաղժեղոն, Օ-դը-Սենի սենատոր, Ֆրանս-հայկական բարեկամության խմբի անդամ Հեղվի Մաղսելը, Սեին Սեն-Դենի պատգամավոր Ժան-Քրիստոֆ Լեգաղդը, մի շարք պաշտոնատար անձինք և քաղաքական ներկայացուցիչներ:
450 հյուրերի ներկայությամբ Իսի լե Մուլինոյի և Հայաստանի որևէ քաղաքի պատմության մեջ առաջին անգամ երկու քաղաքների միջև ստորագրվեց ՛՛Smart Cities՛՛ <<խելացի քաղաքների>> վերաբերյալ համագործակցության պայմանագիր՝ ի դեմս Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի:
Պայմանագրով կողմերը պարտավորվում են մշակել Էջմիածնում խելացի քաղաքի զարգացմանը նպաստող և նորարարական լուծումների ընդունումը խթանող համատեղ ծրագրեր՝ պայմանագրով սահմանված և առաջնային ոլորտներում, այն է՝ զբոսաշրջություն, կրթություն, հանրային գործերի կառավարում, քաղաքաշինություն, տրանսպորտ: Համագործակցության արդյունավետ իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կհամակարգի վերոնշյալ ոլորտների զարգացմանն ուղղված գործողություններլը: Նորարարական լուծումների զարգացման համար երկու քաղաքներից բացի կներգրավվեն նաև մասնավոր ձեռնարկություններ, կիրականացվեն քաղաքական և տեխնիկական փոխանակումներ:


 Աղբյուրը`  Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին