Նորություններ

Լրատվություն

Լավագույն գործելակերպի ծրագիր՝ Հայաստանի խոշորացված համայնքների համար

04.04.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր Հայաստանի 52 խոշորացված համայնքների ներկայացուցիչներին փոխանցել տեղական ինքնակառավարման լավագույն գործելակերպի առաջադեմ փորձը։

Համայնքների կարողությունների ամրապնդմանն ուղղված լավագույն գործելակերպի սկզբունքները կաջակցեն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին քաղաքացիների մասնակցային կարողությունների հզորացմանը, կանանց հնարավորությունների ընդլայնմանը, որոշումների կայացման հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության ապահովմանը, ինչպես նաև ծառայությունների մատուցման բարելավմանը։

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ ու Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ:
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը: Այն կաջակցի Հայաստանի իշխանություններին ապակենտրոնացման ոլորտի օրենսդրության մշակման հարցում՝ միևնույն ժամանակ զարգացնելով խոշորացված համայնքների կարողությունները՝ ապակենտրոնացմանն ավելի լավ պատրաստված լինելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին