Նորություններ

Լրատվություն

Աղվերանում կայացել է Համայնքային երիտասարդ առաջնորդների 5-րդ ճամբարի պաշտոնական փակման արարողությունը

06.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու տարածքային կառավարման վարչության խորհրդական Մարինե Քոչարյանը փետրվարի 5-ին Աղվերանում մասնակցել են «Համայնքը Ես եմ» երիտասարդների առաջնորդության 5-րդ ճամբարի պաշտոնական փակման արարողությանը։ Ճամբարն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Լավ Կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համագործակցությամբ։

Նախաձեռնությունն իր մեջ ներառում է համայնքի կառավարման ամառային/ձմեռային երիտասարդական ճամբարներ, ինչպես նաև շրջանավարտների կողմից հետճամբարային ծրագրերի իրականացում իրենց համայնքներում։ Ճամբարի ընթացքում 35 երիտասարդների Հայաստանի տարբեր մարզերից հնարավորություն է ընձեռնվել զարգացրել իրենց կարողությունները տեղական ինքնակառավարման, մասնակցային ժողովրդավարության և գենդերային հավասարության հիմնահարցերում։

Առ այսօր նախաձեռնությանը մասնակցել են 132 երիտասարդներ, և 60 նախագծեր են իրականացվել շրջանավարտների կողմից իրենց համայնքներում։ Այս մոդելի հիման վրա ստեղծվել է երիտասարդական ակումբ, որը հարթակ է հանդիսնում երիտասարդների երկխոսության և մասնակցության համար՝ Հայաստանում տեղական և ազգային մակարդակներում քաղաքականությունների վերաբերյալ։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին