Նորություններ

Լրատվություն

Երևանում կայացել է «Տեղական ինքնակառավարում Հայաստանում» ծրագրի փակման համաժողովը

04.12.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Տեղական ինքնակառավարում Հայաստանում» ծրագրի փակման համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրի¬զերը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ համա¬ֆինան¬սավորող և իրականացնող կազմակերպություններից, շուրջ 150-ից ավելի ներկայացուցիչներ գործընկեր համայնքներից, ավագանիներից, մարզպետարաններից, միջազգային կազմակերպու¬թյուն¬ներից, քաղաքացիական հասարակությունից և ՏԿԶ նախարարին կից հասարակական խորհրդի կազմից։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ փոխնախարար Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Շվեյցարական գործընկերության հետ երկար տարիների համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերում նկատելի են եղել մարտահրավերներ ու նորարարության տարրեր, որոնք ինքնին վկայում են ծրագրերի սպասված և, ժամանակի առումով, ակտուալ լինելու մասին: Փոխնախարարը կարևորել է գործընկերների միջև ձևավորված յուրատեսակ աշխատանքային ձևաչափը, որն իրականության մեջ նոր է և հնարավորություն է ստեղծել մեկտեղել ոչ միայն նյութական ռեսուրսները, այլև ինտելեկտուալ փորձը, կարծիքները, տեսլականները: «Այսօր մենք կարող ենք վստահաբար արձանագրել, որ թիմային աշխատանքի շնորհիվ շատ ու շատ փոքր և խոշորացված համայնքներում իրականություն ենք դարձրել մեր բոլոր այն գաղափարները, որոնք մեր առջև դրել էինք ենթակառուցվածքների օժանդակության, էլեկտրոնային ժամանակակից կառավարման համակարգերի, մասնագիտական ծրագրեր ուղղությամբ»,-իր խոսքում նշել է Վ. Տերտերյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Համաժողովի ընթացքում ամփոփվել է «Տեղական ինքնակառավարում Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում էր Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակ¬ցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։ 2015 թ. սկսած Ծրագրի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե¬րության (GIZ), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են համայնքային զարգացմանն ուղղված տարաբնույթ նախագծեր։

Ծրագրի ամփոփման առիթով համաժողովին ներկայացվել են 2015-2018 թթ. ձեռքբերված հիմնական արդյունքները և Ծրագրի գործառման հիմնական ոլորտները։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին