Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանը մասնակցել է տարածքային զարգացման պիլոտային ծրագրի ղեկավար կոմիտեի 6-րդ նիստին

06.11.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանի ՏԶ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում անցկացվող տարածքային զարգացման պիլոտային ծրագրի ղեկավար կոմիտեի 6-րդ նիստին, որին մասնակցել են նաև ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ծուրիսը, Համայնքների ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանը, համապետական և մարզային նշանակության մի շարք պաշտոնյաներ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են տարածքային զարգացման բարեփոխումների ընթացիկ կարգավիճակն ու ապագա ուղղությունները, տարբեր դոնորների և միջազգային կազմակերպությունների կողմից աջակցության ծրագրերը։ Մասնակիցների կողմից նաև գնահատվել է տարածքային զարգացման տեխնիկական աջակցության ծրագրի ընթացիկ նպատակները, շրջանակները և հիմնական տարրերը։ Միաժամանակ ներկայացվել և քննարկվել են ՊՏԶ դրամաշնորհային ծրագրերի իրականացման առաջընթացը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախագծերի  ավելի մեծ ներուժի իրացման հնարավորությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին