Նորություններ

Լրատվություն

Ուրցաձոր համայնքում կայացել է համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառումը

14.09.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօր մասնակցել է Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում իրականացված համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառմանը:

Միջոցառումն անցկացվում էր «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ-ի ջանքերով ` Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի` «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակում:

Համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառմանը մասնակցել են «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» փոքր դրամաշնորհային նախագծի շահառու երիտասարդները, Ուրցաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ՏԿԶ նախարարությունում պրակտիկա անցնող երիտասարդները և այլ շահագրգիռ անձինք:

Տոնական միջոցառման ընթացքում հյուրերը մասնակցել են «Ուրցաձորի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի», ինչպես նաև համայնքի 3 բնակավայրերի տրանսպորտային կանգառների և համայնքային մարզադաշտի բացման արարողությանը:




 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին