Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանը մասնակցել է «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի միջոցառումներին

13.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 13-ին Աղվերանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համատեղ իրականացվող «Կանայք և տեղական ժողովրդավարությունը 2» ծրագրին նվիրված միջոցառումներին, որի նպատակն է նպաստել կանանց ներգրավմանը տեղական ինքնակառավարման գործընթացներին։

Ծրագրի շրջանակներում վերջերս մեկնարկել է «Կանանց առաջնորդության դպրոցը»՝ Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ՏԻՄ-ում ընտրված կանանց մասնակցությամբ։ Դպրոցի առաջին փուլում 24 կին ավագանու անդամներ և համայնքի ակտիվ կանայք ստացել են գիտելիք և հմտություններ համայնքային պլանավորման և կառավարման ոլորտում։ Երկրորդ փուլում դպրոցի մասնակիցները կշարունակեն վերապատրաստվել մի քանի ձևաչափերով․մենթորության, փորձի ձեռքբերման և փոխանակման, ինչպես նաև դրամաշնորհային փոքր ծրագրերի իրականացման միջոցով։

Միջոցառմանը նաև հայտարարված է եղել կանանց մասնակցությունը համայնքային կառավարմանը թեմայով նորարար մտքերի մրցույթ, որին հետևել է #DEMOCoDesign Lab-ը։
«Կանայք և տեղական ժողովրդավարությունը 2» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ «Հայաստանում տեղական ինքնակառավարման ծրագրի» շրջանակներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին