Նորություններ

Լրատվություն

Նախարար Դավիթ Լոքյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

07.03.2018

Թանկագի՛ն կանայք 

Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ:
Այս հիանալի օրը  ևս մեկ առիթ է մեծարելու ձեզ, իմաստավորելու ձեր դերակատարությունը մեր հայրենիքի ժողովրդավարական, քաղաքական և պետական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացում:

Իրապես, պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մակարդակներում չի կարող լինել կայացած և լիարժեք մասնակցային ժողովրդավարություն` առանց այդ գործընթացներում կանանց դերի իմաստավորման և նրանց մասնակցության խրախուսման։

Գուցե այսօր գոհացուցիչ չէ կանանց ներկայացվածությունը քաղաքական և հասարակական գործընթացներում, բայց վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանությունների և նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է պահվում: Հենց այս գիտակցությունը ներդնելու և քաղաքական կենսունակություն հաղոդելու հրամայականով է պայմանավորված իշխանությունների կողմից օրենսդրական դաշտի հետևողական կատարելագործումը, որի նպատակն է խթանել կանանց էլ ավելի մոտիվացված և երաշխավորված մասնակցությունը մեր պետական կառավարման համակարգում։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն: Թո՛ղ միշտ խաղաղություն ու բարօրություն լինի ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում:
Թո՛ղ որ մշտապես գտնվեք սիրո, ջերմության և հոգատարության ներքո, արժանանաք գնահատանքի ու երախտագիտության:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին