Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն ընդունել է <<Էկոսերվ>> ծրագրի նախնական ուսումնասիրության/գնահատման առաքելության ներկայացուցիչներին

05.03.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում բնապահպանության ոլորտում տեխնիկական համագործակցության նոր ծրագրի պլանավորման գործընթացով զբաղվող ԳՄՀԸ համապատասխան մասնագետներին և անկախ խորհրդատուներին։
Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և ուղղված է Հարավային Կովկասում բնապահպանության ոլորտում տեխնիկական համագործակցության նոր ծրագրի պլանավորմանը։ Նոր ծրագիրը միտված է Հայաստանի գյուղական համայնքներում էներգիայի արդյունավետության և բնական պաշարների կառավարման հարցերին:
Առաքելության ղեկավար Շտեֆան Էլզինգը իր և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ )կողմից պատվիրակված հանձնաժողովի անունից շնորհակալություն է հայտնել Վ. Տերտերյանին ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ հանձնաժողովի նպատակն է գնահատել Հարավային Կովկասում բնական պաշարների կառավարման ու էներգոարդյունավետության նոր ծրագիրը: <<Ես և իմ գործընկերներն այստեղ ենք գնահատման առաքելությամբ: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին և տևելու է 3 տարի: Մեզ համար շատ կարևոր է լսել էներգոարդյունավետության ոլորտում Հայաստանում արդեն գործող ծրագրերի վերաբերյալ Ձեր գնահատականը և կցանկանայինք այս ուղղությամբ գրանցած Ձեր ձեռքբերումները, ինչպես նաև ստացված արդյունքները կիրառել նոր գործարկվող ծրագրի մեջ>>,- ասել է պարոն Շտեֆան Էլզինգը:

Իր հերթին Վ. Տերտերյանը, ողջունելով ԳՄՀԸ համապատասխան մասնագետներին և անկախ խորհրդատուներին, նշել է, որ այս նոր ծրագիրը՝ իր դիզայնով, լիովին տեղավորվում է նախարարության և GIZ –ի երկարատև համագործակցության ավանդույթի մեջ։ <<Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագիրը, որը հիմա գործում է, նույնպես այս ճանապարհն է անցել:Այն երկու գերակայությունները, որոնք նշել եք` էներգաարդյունավետություն և բնական պաշարների կառավարում, գործող ծրագրի և շարունակությունն է, և որոշ չափով` զարգացումը: Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի իրականացվող ծրագրերն իրար տրամաբանորեն շարունակեն>>,- ասել է Տերտերյանը։ Փոխնախարարը նաև առաջարկել է երկու բաղադրիչների (բնական պաշարների կառավարում և էներգաարդյունավետություն) մեջ նշել նաև համայնքների տնտեսական զարգացման հրամայականը, քանզի դրանք երկուսն էլ բովանդակային իմաստով հատվում են համայնքների տնտեսական զարգացման հետ:<<Մենք հատկապես էներգախնայողության ուղղությամբ շատ ծրագրեր ունենք, լուրջ ջանքեր են գործադրվում այլընտրանքային էներգիայի օգտագործման, էներգախնայողության ուղղությամբ, մասնավորապես ֆոտովոլտային կայաններ են մասսայական կառուցվում, հողմային էլեկտրաէներգիան է փորձ արվում օգտագործել և այս ամենը իրականացվում է համայնքների տնտեսական կարողությունների զարգացման միտմանը համահունչ>>,-եզրափակել է փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորման, հնարավոր ռիսկերի կառավարման, ինչպես նաև ծրագրի անխափան ընթացքն ապահովելուն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին