Նորություններ

Լրատվություն

Նախարար Դավիթ Լոքյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

29.12.2017

Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգելի՛ գործընկերներ,

տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցներ,

Փակվում է մեր տարեգրության հերթական էջը։ Իրավամբ 2017 թվականը բեղուն և արգասաբեր աշխատանքի տարի էր։ Անցնող 2017թ․ ընթացքում մենք կարողացանք միասնական ջանքերի շնորհիվ շարունակել վարչատարածքային բարեփոխումների շատ կարևոր գործընթացը, որի արդյունքում մենք այժմ գտնվում ենք տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման մի նոր հանգրվանում։ Այս բարեփոխումներով մենք կարողացանք նոր հորիզոն թևակոխել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հետագա ուղեգիծը՝ որակապես նոր շունչ և նոր ոգի հաղորդելով այս համակարգին։
Վստահ եմ, որ 2017-ին արված աշխատանքների արդյունքներն արդեն տեսանելի կլինեն 2018-ին և համայնքների կառավարման, կայացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը կնպաստեն մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը::

Թանկագին հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան գալիք տոների առթիվ, ցանկանում եմ, որ խաղաղությունն ու բարեկեցությունը թևածեն մեր բոլորի ընտանիքներում և իրենց արձակած կենսական ջերմությամբ նոր ավյուն հաղորդեն մեր ձգտումներին։ Թող 2018թ․ լինի հաղթանակների, ձեռքբերումների և նորանոր նվաճումների տարի։


Դավիթ Լոքյան

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին