ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Նորություններ

Լրատվություն

Դավիթ Լոքյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

06.12.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Լոքյանն ասել է, որ Human Rights Watch-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է և կազմակերպության կողմից բարձրացված հարցերը Կառավարության ուշադրության կենտրոնում են: Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ բնակչության առավել խոցելի խավերին հայտնաբերելու և հասցեականությունը մեծացնելուն ուղղված քայլերը: <<Մեր հիմնական խնդիրը համայնքներում հետևյալն է. ունենալ այնպիսի գործառույթներ, այնպիսի թիմեր, որոնք կարողանան արդյունավետ աշխատել երեխաների հետ և նրանց պահել համայնքում: Այս հարցում կարող են շատ արդյունավետ աշխատել սոցիալական աշխատողը և մենք այդ նպատակով նախատեսում ենք 5000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում առաջին փուլի համար ունենալ նման հաստիքներ: Նա պետք է լինի այն առաջին օղակը համայնքում, որը հայտնաբերելու և լուծումներ է տալու մեծահասակների, հաշմանդամների, երեխաների խնդիրներին՝ դրանք մշտապես ուշադրության կենտրոնում պահելով: Իսկ այդ հարցերով զբաղվող մարմինը գործի վարման նյութերը ստանալու է սոցիալական համայնքային ծառայողից, ինչը ավելի հասցեական և ճշգրիտ է դարձնում այն մարդկանց խմբերին, որոնք առաջնահերթ աջակցության կարիք ունեն>>:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ այսօր ոլորտային նախարարությունների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող հատուկ դպրոցները մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ, որով էլ ներառական կրթության ներդրման համար շատ խոչընդոտներ կվերացվեն:
Ջեյն Բյուքենընին շնորհակալություն է հայտնել Դավիթ Լոքյանին ընդունելության համար, ընդգծել, որ նախարարության հետ կառուցողական աշխատանք է ծավալվում, ինչն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում ընտանիքահեն խնամքի խթանմանը, խնամքի հաստատություններում երեխաների թվի կրճատմանը՝ հարգելով վերջիններիս իրավունքները և ներառական կրթության խթանմանը՝ հատուկ դպրոցների փոխարեն։ Նա կարևորել է մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը, հետաքրքրվել, թե քանի սոցաշխատող կա այսօր: Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ 34 սոցաշխատող արդեն կան և առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է բոլոր 52 խոշորացված համայնքներում և մեծ քաղաքներում ունենալ մոտավորապես 100 աշխատող:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր, իսկ ավարտին Դավիթ Լոքյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ բաց են է Human Rights Watch-ի հետ համագործակցության համար, ասել, որ կազմակերպությանն հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն կարող են նախարարության պատասխանատուներից ստանալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին