ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Նորություններ

Լրատվություն

Կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ խոշորացված համայնքներում

08.08.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը ներկա է գտնվել Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքների ներկայացուցիչների համար օգոստոսի 7-8-ն անցկացվող «Ծրագրերի կազմում և լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում» թեմայով վերապատրաստման դասընթացներին: Երկօրյա դասընթացներն իրականացվում են Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի «Տեղական տնտեսական զարգացում» բաղադրիչի ներքո: Դասընթացն ուղղված է ՏԻՄ-երի կարողությունների և հմտությունների զարգացմանը՝ համայնքներում տնտեսական ծրագրային առաջարկների կազմման և ներկայացման բնագավառում:

ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը կարևորել է ներկայացվող ծրագրերի իրատեսական լինելը և հորդորել է նախաձեռնող լինել և ակտիվություն ցուցաբերել համայնքային տնտեսական զարգացման ծրագրեր ներկայացնելու հարցում: Նրա խոսքով, այն ծրագրերը, որոնք իրատեսական և հեռանկարային կլինեն, աջակցություն կստանան:
Դասընթացի ժամանակ ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավայում Կովկասում» ծրագրի խորհրդատու Արմեն Քեշիշյանը մասնակիցներին ներկայացրել է ծրագիրը, նպատակները: Քննարկվել են տվյալ համայնքների մրցակցային առավելությունները, համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել է իրենց համայնքներում տնտեսական զարգացման հնարավորությունները, ծրագրերի կառուցման և միջոցների հայթայթման մեթոդներն ու գործիքակազմը՝ արդյունքում մասնակցային եղանակով ձևավորելով ծրագրային առաջարկներ:

Նախատեսված է նման դասընթացներ անցկացնել բոլոր տասնութ խոշորացված համայնքներում: Արդեն իսկ դրանք ավարտվել են Վայքում (Վայք և Զառիթափ համայնքների համար), Գորիսում (Գորիս, Տաթև և Տեղ համայնքների համար), Թումանյանում և Ջերմուկում (Ջերմուկ, Գորայք համայնքների համար):

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին