Նորություններ

Լրատվություն

Քարտեզագրված 2029 աղբանոցից փակվել են 1534-ը. ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները (լուսանկարներ մարզերից)

29.07.2017

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երկրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:

Նախնական տվյալների համաձայն, ս.թ. հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում ՀՀ մարզերում փակվել են 50 աղբանոց, կատարվելու են կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներ:
Այսպիսով, հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են ևս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:

Այսօր կայացած շաբաթօրյակին ՀՀ մարզերից և Երևանից մասնակցել է շուրջ 100 հազար քաղաքացի, աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են 1342 տեխնիկա, մասնավորապես` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր: Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով նախապես ստեղծվել էին շաբաթօրյակի քարտեզները՝ ըստ համայնքների, սահմանազատվել մաքրման ենթակա տարածքները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունը շնորհակալություն է հայտնում շաբաթօրյակին մասնակցած մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ և արժանապատիվ աշխատանքով կրկին մեծ ներդրում ունեցան «Մաքուր Հայաստան»-ի գաղափարի տարածման մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին