ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյան. « ԱԳՏՀ ծրագրի մասնակից 9 ﬕջսահմանային թիﬔրը կարող են հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով»

17.06.2017

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ` Վաչե Տերտերյանը հունիսի 16-ին մասնակցել է  Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում կայացած  Հայաստան - Վրաստան Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցության ծրագրի 5-րդ պաշտոնական եզրափակիչ համաժողովին:

Համաժողովին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Վրաստանի պատվիրակության նախագահ` Իրակլի Մատկավան:

Համաժողովը մեկնարկել է ցուցահանդեսով, որին ներկայացվել են  Երիտասարդների զբաղվածության ընդհանուր մարտահրավերների լուծում՝ միջսահմանային միասնական զբոսաշրջություն, Ընդհանուր լուծումներ միասնական հիմնախնդիրներին,  Հեծանվային և գյուղական միջսահմանային միասնական զբոսաշրջություն և այլ ծրագրեր: Հյուրեր շրջել են ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

 Ազդեցություն մարզային կայուն զարգացման և միջսահմանային համագործակցության վրա խորագրով կոնֆերանսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել  Վաչե Տերտերյանը: Ամփոփելով ԱԳՏՀ ծրագրի շրջանակներում Հայաստան- Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի արդյունքները՝ ՀՀ ՏԿԶՆ փոխնախարար Վ. Տերտերյանը նշեց, որ այն զգալի կերպով բարելավել է երկու երկրների ﬕջև փոխըմբռնումը, գործարար կապեր ստեղծելով, հիմք դնելով նոր համագործակցային ծրագրերի: «Ծրագրի մասնակից 9 ﬕջսահմանային թիﬔրը կարող են հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով , որոնք նպաստել են սահմանակից մարզերի զարգացմանը և զգալի օգուտ են բերել համայնքներին: Ծրագրի իրականացմանը ﬔծապես նպաստել է Եվրոպական ﬕությունը: Վստահ եմ՝ ծրագրի շրջանակներում համատեղ արձանագրած արդյունքը կարևոր խթան կլինի տարածքային համագործակցության  հետագա զարգացման համար»,-ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալը:  

                                               

Նշենք, որ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրում Հայաստանից ներառված է 9135 քառ.կմ տարածք, իսկ Վրաստանից՝ 12,941 քառակուսի կմ: Ծրագրում ներառվել են հայ-վրացական սահմանի 225 կմ երկայնքով տեղակայված շրջանները՝ Հայաստանի Լոռի, Շիրակի և Տավուշի մարզեր և Վրաստանի Քվեմո Քարթլին և Սամցխե-Ջավախեթին: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերին: Համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում գործող 33 կազմակերպություններից բաղկացած 9 միջսահմանային կոնսորցիումների տրամադրվել են դրամաշնորհեր՝ լուծումներ առաջարկելու տարածքային զարգացման տարատեսակ հիմնախնդիրների: 
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին