ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Նորություններ

Լրատվություն

Բավարիայում ուսումնասիրվել է տարբեր մակարդակների վարչական ապարատների կառավարման կառուցվածքը և գործառույթները

17.06.2017

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահոկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանը, վարչության ստորաբաժանումների պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերի  համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարները ծանոթացել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն  Բավարիա նահանգի կառավարության տարբեր մակարդակների վարչական ապարատների կառավարման կառուցվածքներին, գործառույթներին և գործընթացներին, ինչպես նաև անձնակազմի զարգացման հիմնահարցերին:

Ուսումնական այցը կազմակերպել է «Լավ տեղական ինքնակառավարում ՀարավայինԿովկասում» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:

 

Լանդսուտում՝ Ստորին Բավարիայի շրջանի կառավարության նստավայրում, պատվիրակությանը ողջունել է փոխնախագահ դոկտոր Հելմուտ Գրաֆը:

Հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ուսումնական այցի նպատակն է կազմակերպել գիտելիքի և փորձի փոխանակում հանրային ծառայությունը կանոնակարգող օրենսդրական դաշտի, համայնքային ծառայողների հավաքագրման գործընթացների, հաստիքային առանձնահատկությունների, վարձատրության, կարիերայի զարգացման, որակավորման և վերապատրաստման վերաբերյալ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին