Նորություններ

Լրատվություն

ՀԿՏՀ-ն վրաստանյան ՏՏ նորարարության մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել «Լավագույն տարածաշրջանային համայնքային էլ. ծառայություն» անվանակարգում

14.11.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը» (ՀԿՏՀ) հաղթող է ճանաչվել «Լավագույն տարածաշրջանային համայնքային էլ. ծառայություն» անվանակարգում ս.թ. նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում կայացած 9-րդ տարածաշրջանային Վրաստանի Կիբերանվտանգության և ՏՀՏ նորարարարության համաժողովի (GITI) շրջանակներում անցկացված մրցանակաբաշխությանը։

ՀԿՏՀ ներկայացնող պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ), «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (ՏՀԶՎԿ) ՀԿ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչները։

GITI-ն ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտում ամենամյան համաժողով է, որի նպատակն է խթանել մրցակցությունը, նորարարությունը, անվտանգությունը, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի և բալթյան երկրների, Կովկասյան և Միջին Արևելքի տարածաշրջանի պետական և մասնավոր հատվածների, ՏՏ ընկերությունների միջև համագործակցությունը։ 9-րդ ամենամյա միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհրդի և Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների փոխանակման գործակալության (LEPL) կողմից։ Այս տարվա միջոցառման նպատակն էր արծարծել ՏՏ-ն՝ որպես տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խթան, աջակցել շահառուների միջև փոխգործակցության զարգացմանը, իրազեկել բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և հասարակությանը ՏՏ և կիբեռանվտանգության կարևորության վերաբերյալ։

ՀԿՏՀ-ն տվյալների կառավարման միասնական տեղեկատվական համակարգ է, որը ստեղծվել է տեղական ինքնակառավարման մարմինների համար: Այն բաղկացած է կառավարման և վարչական բազմաթիվ ենթահամակարգերից, գրանցամատյաններից, տեղեկատվական ռեսուրսներից, էլեկտրոնային ծառայություններից և ներքին ու արտաքին հաղորդակցման գործիքներից: ՀԿՏՀ-ն նաև ապահովում է համայնքապետարանների պաշտոնական կայքերի գործարկում և առաջարկում է առցանց մասնակցության տարբեր մեխանիզմներ: Համակարգը մշակվել և սպասարկվում է «ՏՀԶՎԿ» ՀԿ-ի կողմից։


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին