Նորություններ

Լրատվություն

ԵԱՀԿ-ն աջակցում է Արմավիրի մարզի ՃԿԿ-ին

14.12.2015

Դեկտեմբերի 14-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն այցելեց ՀՀ ՏԿԱԻ նախարարություն: Այցելության նպատակն էր նախարարությանը հատկացնել հեռուստացույցներ, որոնք կտրամադրվեն Արմավիրի մարզի փրկարար վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնին, որոնք կծառայեն որպես մոնիտորներ և կօգնեն վերահսկել մարզի օպերատիվ տվյալները:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը դիմել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակին՝ Արմավիրի մարզի ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածությանն աջակցելու առաջարկությամբ: Նշենք, որ այս հեռուստացույցների համալրմամբ ավարտական տեսքի կհասցվի մարզային ՃԿԿ-ի տեսապատի կառուցումը:

ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանի ուղեկցությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը եղավ նախարարության ՃԿԱ կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը և հնարավորություններին:
ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպանին աջակցության համար, նշելով, որ այն կնպաստի մարզային կենտրոնի անխափան աշխատանքին:

Նշենք, որ մինչ այս՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տեխնիկապես աջակցություն էր ցուցաբերել նաև ՏԿԱԻՆ ‹‹Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն›› ՊՈԱԿ-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին