Նորություններ

Լրատվություն

Իրականացվում է «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգ» վարկային ծրագիրը

10.12.2015

2014թ. հունիսի 16-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նշանակվել է «Կոտայքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» վարկային ծրագրի 2-րդ փուլի միջոցառումների կազմակերպման նպատակով ծրագրի պատասխանատու:

Ծրագրի նպատակն է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր Հրազդանում` Կոտայքի տարածաշրջանի 7 համայնքների և Սևանի քաղաքային համայնքների աղբահանության համար:

Ծրագրի շահառուներն են ՀՀ Կոտայքի մարզի` Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Հրազդան, Չարենցավան և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքները: Ծրագրի արժեքը` 8.07 մլն. Եվրո է:
2014թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության), ծրագրի շահառու 8 քաղաքային համայնքների և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեցին ծրագրի վարկային, դրամաշնորհային և իրականացման ու աջակցության համաձայնագրերը:

2015թ. մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ ՆՀ-235-Ն հրամանագրով հաստատվել է ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: 2015թ. մայիսի 18-21-ը ծրագրի վարկային համաձայնագիրը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում և վավերացվել:

Ծրագրի մասին ամբողջական հաշվետվությունը կարդալ այստեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին