Նորություններ

Լրատվություն

Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Երևանի և Արցախի դպրոցներում

08.12.2015

Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարելիցի նախօրեին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները հերթական դասընթացներ անցկացրին Երևանի «Ուսում» հանրակրթական և Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներում:

«Ուսում» հանրակրթական դպրոցում հանդիպմանը մասնկացում էին 5-10-րդ դասարանների 100-ից ավելի աշակերտներ և ուսուցիչներ: ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներ Կ. Բարսեղյանը և Ա. Անտոնյանը ներկայացրեցին զեկույցներ՝ «Սպիտակի երկրաշարժի ավերածությունների պատճառները, շենքերի և շինությունների տիպերը և սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները» և «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները» թեմաներով:

Զեկույցների ավարտից հետո դպրոցի տնօրենն իր երախտագիտության խոսքը հայտնեց ՍՊԾ մասնագետներին՝ կարևորելով նմանատիպ աշխատանքները և հավելեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ «Բնական աղետներ» թեմայով համաքաղաքային մրցույթ-վիկտորինա, որին մասնակցում էին մայրաքաղաքի 12 դպրոցների աշակերտներ:

Յուրաքանչյուր դպրոցից ներկայացված էր մեկական թիմ՝ 5 աշակերտ և մեկ ուսուցիչ: Մրցույթի ժյուրիի անդամների կազմում էին նաև ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները: Ժյուրիի նախագահն էր աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը: Մրցույթը վարում էր ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Հ. Եսայանը:

Մրցույթ-վիկտորինայի առաջնային նպատակներն էին՝ ճանաչել մեր հայրենիքին բնորոշ բնական աղետները, տիրապետել բնության աղետաբեր երևույթներից պաշտպանվելու պարզագույն եղանակներին:

«Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից հաղթող թիմերը պատվոգրեր և նվերներ ստացան, իսկ աշխարհագրության ուսուցիչներին տրվեցին բնական աղետների մասին պատմող գրքեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին