Նորություններ

Լրատվություն

Առաջին սեմինարը` նվիրված ՀՀ-ում ցուրտ սեզոնի ռիսկերին

25.11.2015

Նոյեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցավ սեմինար՝ «Հայաստանում եղանակակլիմայական ռիսկերը ցուրտ սեզոնին» թեմայով: Սա առաջին նմանատիպ սեմինարն էր ու կազմակերպվել էր ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության և «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ` Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» (RIMES) ծրագրի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

Միջոցառման նպատակն էր ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության և եղանակակլիմայական տեղեկատվութուն օգտագործող նախարարությունների համատեղ քննարկումների արդյունքում ընդունել մոտեցումներ՝ հիդրոօդերևութաբանական և կլիմայական սպասարկման որակի բարելավման և կարիքների բացահայտման համար` դրանք հիդրոմետ ծառայության հետագա աշխատանքային ծրագրերում ներառելու նպատակով:

Համաձայն օրակարգի` ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության և շահառուների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին մի շարք զեկուցումներ հետևյալ թեմաներով`

  • Հիդրոօդերևութաբանական և կլիմայական ծառայությունները Հայաստանում.
  • Կլիմայագիտությունը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում, կլիմայական մոդելներ և ռիսկեր.
  • Հայաստանի երկրաբանական բնութագիրը և ռիսկերը.
  • Ռիսկերի մասին տեղեկատվությունը և սպասարկումը.
  • Էներգետիկայի (վերականգնվող), ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության ոլորտների, Երևանի քաղաքապետարանի, կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի կլիմայական սպասարկումների վերաբերյալ:

Որոշում ընդունվեց ներկայացված առաջարկությունները երկկողմ ձևաչափով քննարկել շահառու գերատեսչությունների հետ, արդյունքներն ամփոփել և ներկայացնել RIMES-ին` ակնկալելով համապատասխան օժանդակություն:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին