Նորություններ

Լրատվություն

ՀՀ ՏԿԱԻ նախարարը պարգևատրեց նախարարության ԱՄՆ դեսպանատան գործընկերներին

11.11.2015

Նոյեմբերի 11-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի կապի պատասխանատու մայոր Ջասթին Թոմաս Ռութլեդջին, միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքոնյանին և Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար մայոր Ջոն Ֆրիլին: Հանդիպման նպատակն էր մայոր Ռութլեդջի՝ 2013թ.-ից Հայաստանում իրականացվող առաքելության ավարտը:

Շնորհակալություն հայտնելով մայոր Ռութլեդջին ՏԿԱԻՆ-ի հետ արտակարգ իրավիճակների բնագավառում արդյունավետ համագործակցության և համատեղ ծրագրերի հաջող իրականացման համար՝ նախարար Երիցյանը նշեց. «2011թ.-ին մենք դեռ երազում էինք ունենալ «911» ծառայություն և նոր էինք սկսել ուսումնասիրել ԱՄՆ-ի փորձն այդ բնագավառում, սակայն համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում՝ այսօր «911»-ն իր հաստատուն տեղն ունի մեր հասարակության կյանքում և, թվում է, թե այդ ծառայությունը միշտ եղել է մեր երկրում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մայոր Ռութլեդջը հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը արտակարգ իրավիճակների համակարգում կշարունակվի նույն խորությամբ և բարձր մակարդակով:

Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԱԻ նախարարը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացվող ծրագրերին օգնություն և աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ Նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար մայոր Ջասթին Թոմաս Ռութլեդջին պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: Նախարար Երիցյանը նաև շնորհակալագրով պարգևատրեց ԱՄՆ դեսպանատան միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքոնյանին:

Նշենք, որ Մայոր Ռութլիդջը Հայաստանում իր առաջադրանքի կատարման ընթացքում նախաձեռնել և ներկայացրել է ՀՀ տարածքի հրշեջ կայանների գործունեության հայեցակարգը ԱՄՆ եվրոպական հրամանատարությանը, իսկ հայեցակարգի հաստատումը ներկայացրել է ավելի բարձր շտաբերի:

Իրականացրել է նաև HCA ծրագիրը, որի շրջանակներում KSNG ինժեներները վերանորոգել են ՀՀ ՏԿԱԻՆ սպորտային սրահի լոգարանը, որպեսզի այն մատչելի դարձնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հետամուտ է եղել խոշոր աղետների դեպքում ճգնաժամային հաղորդակցման և հանրային իրազեկման համար նախատեսվող ծրագրերի գործարկմանը: ԱՄՆ համապատասխան գործակալություններին առաջարկել է իրականացնել հանրային իրազեկման թիմի ճանաչողական այց՝ առաջադեմ փորձի ներկայացման նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին