Նորություններ

Լրատվություն

Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմում եղել են ազգությամբ հայեր (լրացված)

04.11.2015

Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավում եղած անձնակազմի վերաբերյալ մանրամասնությունները ճշտելու նպատակով ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի (ЦУКС) հետ, որտեղից հաստատեցին, որ նախնական տվյալներով կործանված ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել:

ՏԿԱԻՆ ՃԿԱԿ-ն նաև կապ է հաստատել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի հետ, վերջինս հավաստիացրեց, որ այս պահին արվում է ամեն ինչ տեղեկատվությունը ճշտելու և հնարավոր մանրամասներն իմանալու համար:

Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջի` Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների նախնական տվյալներն են.

1. Հրամանատար Գեւորգ Թովմասյան
2. Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
3. Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
4. Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
5. Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան

2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին