Նորություններ

Լրատվություն

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով

02.11.2015

Նոյեմբերի 2-3-ը «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը` «Հայաստան-Ռուսաստան: Եվրասիական տնտեսական միություն: Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրով:

Նոյեմբերի 2-ին կանցկացվի Առաջին հայ-ռուսական տնտեսական ֆորումը:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի բացումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին: Նույն օրը` ժամը 12.00-ին «Երևան Էքսպո» կենտրոնում (հասցե` Հ. Հակոբյան 3) կանցկացվի համաժողովին նվիրված ասուլիս` ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Համաժողովը կազմակերպվում է ՀՀ և ՌԴ Նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Մասնակցում են ՀՀ ՏԿԱԻ, արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ մարզերի և ՌԴ ռեգիոնների ղեկավարներ, գործարարներ, փորձագետներ, բարձրագույն ուսումնական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում անցկացվելու են տարբեր ոլորտներում փոխգործակցության հարցերին նվիրված թեմատիկ քննարկումներ:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011 թվականից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի տարածաշրջանների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: Երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և համաժողովները խնդիր ունեն նպաստել նաև այդ ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին