Նորություններ

Լրատվություն

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում

26.10.2015

Հոկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 250 դեպք: Ս. Ազարյանը տեղեկացրեց նաև Հայ-ռուսական միջազգային հումանիտար կենտրոնի բացման աշխատանքների մասին: Կենտրոնը հնարավորություն կտա օպերատիվ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում:

Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնեց, որ ավարտվել են Համաշխարհային բանկի փորձագետների հետ հանդիպումները՝ կապված ՀՀ տարածքում երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզի տեխնիկական առաջադրանքի պատրաստման հետ: Հ. Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ ՍՊԾ-ում քննարկվում են համակարգի ՊՈԱԿ-ների սույն թվականի երրորդ եռամսյակում կատարված աշխատանքները:

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը հայտնեց, որ մոտակա օրերին ՀՀ մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ: Կնկատվի ջերմաստիճանի նվազում:

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վիրաբյանը զեկուցեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսի մասին՝ նվիրված Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին:

Քննարկելով միջազգային կազմակերպությունների և խոշոր պետությունների հետ համագործակցության արդյունքները՝ անդրադարձ եղավ Ճապոնիայի հետ պայմանավորվածությանը, որը զեկուցեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը:

Խորհրդակցության ընթացքում նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց ՀՀ ՏԿԱԻ նախարարի խորհրդական Նոնա Վանեցյանին՝ հաջող աշխատանքային գործունեություն մաղթելով վերջինիս:

Հաշվի առնելով նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների ձեռքբերումները սպորտային միջոցառումներում և, հատկապես, կարատե մարզաձևում՝ նախարարը հորդորեց «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանին հանդես գալ նաև այլ մարզաձևերում: Նախարարը հայտնեց, որ ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը մշտապես իր աշխատակիցների կողքին է և ամեն կերպ կաջակցի՝ ամենօրյա պարապմունքներ անցկացնելու և անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու համար:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Երևանի փրկարար վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Է. Սահակյանը զեկուցեց մայրաքաղաքի վարչական շրջաններում ուսումնավարժանքների կազմակերպման և ընթացքի մասին:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին