Նորություններ

Լրատվություն

Նշանակումներ և կոչումների շնորհում ՏԿԱԻՆ-ում

16.09.2015

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` Շիրակի և Լոռու մարզային փրկարար վարչություններում, ինչպես նաև` Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում:

Նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` Գեղարքունիքի ՄՓՎ Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ռուբեն Օհանյանին և Շիրակի ՄՓՎ ԲՊ պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Լևոն Հովսեփյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում, իսկ Երևանի փրկարար վարչության ՀՀՋ խմբի հրամանատար, փ/ծ կապիտան Արման Գրիգորյանին, ԵՓՎ Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ հրամանատար-բաժնի պետի տեղակալ, փ/ծ կապիտան Նորայր Հարությունյանին և Գեղարքունիքի ՄՓՎ Գավառի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Արսեն Բարսեղյանին՝ փ/ծ մայորի կոչում:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին