Նորություններ

Լրատվություն

Հրդեհ ՌԴ Մոսկվա քաղաքի «Դոմոդեդովո» միջազգային օդնավակայանում

03.09.2015

Ժամը 11.00-ից օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքային ռեժիմի:

****

Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.12-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ Մոսկվա քաղաքի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել:

Կապ է հաստատվել ՌԴ առտակարգ իրավիճակներում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 08.00-ին հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումների նկուղային հարկում, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ: Հրդեհի հետևանքով այրվել է էլ.մալուխ: Ներկայումս իրականացվում են ծխահեռացման աշխատանքներ:

Հրդեհը մարված է:

Օդանավակայանի աշխատանքը մասնակի դադարեցվել է, նախատեսվում է այն վերսկսել երկու ժամից:

Օդանավակայանում գործում է էլեկտրոնային ցուցատախտակ, որում նշված է չվերթների  ժամացուցակը:

Հետաձգված չվերթների  վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել նշված հասցեով` http://www.domodedovo.ru/ru/main/airindicator/flightnew/

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին