Նորություններ

Լրատվություն

Հայաստանի քաղաքների քույր քաղաքները

03.09.2009


Հայաստանի եւ այլ երկրների քաղաքների միջեւ կնքված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրերը կողմերի միջեւ համագործակցությունն ամրապնդելու նպատակ են հետապնդում: Հայաստանի մայրաքաղաք Երեւանն ունի 16 քույր քաղաք:

Դրանք են`
  • Լոս Անջելես (ԱՄՆ), Նիցցա (Ֆրանսիա), Մարսել (Ֆրանսիա)- քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրեր են կնքվել 2007 թ-ին:
  • Դոնի Ռոստով (ՌԴ)- 2005 թ.,
  • Սան Պաուլու (Բրազիլիա)- 2002 թ.,
  • Մոնրեալ (Կանադա)- 2001 թ.,
  • Քիշնեւ (Մոլդովա), Բեյրութ (Լիբանան), Բրատիսլավա (Սլովակիա), Սպահան (Իրան)- 2000 թ.,
  • Դամասկոս (Սիրիա)- 1997 թ.,
  • Թբիլիսի (Վրաստան)- 1996 թ
  • Քեմբրիջ (ԱՄՆ)- 1987 թ.,
  • Անտանանարիվու (Մադագասկար)- 1981 թ.,
  • Կարարա (Իտալիա)- 1973 թ.:
Բացի մայրաքաղաքից քույր քաղաքներ ունեն նաեւ հանրապետության մի շարք քաղաքներ`
  • Գյումրի (Շիրակի մարզ)- քույր քաղաքների համագործակցության պայմանագրեր են կնքվել Ալեքսանդրիա (ԱՄՆ), Սալոնիկ (Հունաստան) եւ Պլովդիվ (Բուլղարիա) քաղաքների հետ,
  • Արթիկ (Շիրակի մարզ)- 1993 թ. քույր քաղաք է Վուան-Վլե (Ֆրանսիա) քաղաքի հետ,
  • Արտաշատ (Արարատի մարզ) - 2000թ.-ին պայմանագիր է կնքել Քլամար (ֆրանսիա) քաղաքի հետ,
  • Ալավերդի (Լոռու մարզ)- 2007 թ. պայմանագիր է կնքել Քոբուլեթի (Վրաստան) եւ Սուրբ Իոանիռենտի (Հունաստան) քաղաքների հետ,
  • Վարդենիս (Գեղարքունիքի մարզ)- 1994 թ. համաձայնագիր է կնքել Ռոման (Ֆրանսիա) քաղաքի հետ,
  • Գավառ (Գեղարքունիքի մարզ)- համաձայնագիր է կնքել Նովոռոսիյսկ քաղաքի հետ,
  • Ջերմուկ (Վայոց Ձորի մարզ)- 2005թ.-ին պայմանագիր է կնքել Սան Ռաֆաելոյի (ֆրանսիա) հետ:
2008 թ. հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի փոխըմբռնման հուշագրով նախատեսված է Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատական նահանգի Մեղրի եւ Ջուլֆակ, Կապան եւ Մարանդ քաղաքները հռչակելու քույր քաղաքներ: Նախատեսվում են փոխադարձ այցելություններ, որոնց ընթացքում կհստակեցվեն գործնական համագործակցության եզրերը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին