Նորություններ

Լրատվություն

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեց Երեւանի մասին օրենքը

14.05.2008


Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության եւ քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության, ժողովրդական ինստիտուտների տնօրինության ստորաբաժնման ղեկավար Ռոբերտո Ֆասինոյին։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Ստրասբուրգի Ռոբեր Շումանի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Հերցոգը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը։

Քննարկվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Եվրոպացի մասնագետները ներկայացրին իրենց տեսակետները՝ օրենքում Երեւան քաղաքի սեփական եւ պատվիրակված լիազորություններն ավելի հստակեցնելու ուղղությամբ։

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ընդունելով նրանց առաջարկները, հայտնեց, որ նրանց հետ համատեղ աշխատանքի արդյունքում արված փոփոխությունները կներկայացվեն ՀՀ վարչապետին։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին