Նորություններ
Լրատվություն
2008-ին՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյա հոբելյանը
02.04.2008
Այսօր տեղի է ունեցել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այն վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:
Տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերում եւ ՀՀ մարզերում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի պատարագ, կթողարկվի հոբելյանին նվիրված հուշադրամ: Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա 2008թ. հոկտեմբերին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Նախատեսվում է կազմակերպել նաեւ հոգեւոր երաժշտության փառատոն, լուսանկարչական, արխիվային նյութերի ցուցադրություններ, հրատարակել Վազգեն Ա-ի երկերի լիակատար ժողովածուն: Երեւանում եւ Էջմիածնում փողոցներից մեկը կանվանակոչվի Վազգեն Ա. Վեհափառի անունով, ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետում կսահմանվի Վազգեն Ա. Վեհափառի անվամբ կրթաթոշակ:
Քննարկված ծրագրի նախագիծը կներկայացվի հոբելյանական հանձնաժողովի նախագահի հաստատմանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին