Նորություններ

Լրատվություն

Տավուշի մարզում կստեղծվի կաթի մթերման կետ

07.02.2008

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում կստեղծվի կաթի մթերման կետ, որը տնտեսական լուրջ նշանակություն կունենա մարզի գյուղերի համար:

Կաթի մթերման կետը կհիմնվի Ազատամուտ գյուղում: Այն կայուն եկամուտ կապահովի ոչ միայն Խաշթառակի մերձակա վեց գյուղերի, այլեւ մի շարք հարեւան համայնքների բնակիչների համար: Տավուշի մարզի , մասնավորապես, այս տարածքի բնակիչների մեծ մասն անասնապահության մեծ փորձ ունի: Չնայած վերջին 20 տարիներին այս բնագավառը մեծապես տուժել է (ըստ ուսումնասիրությունների՝ գյուղացին միջինը 1-2 կով ունի) , սակայն այն զարգացնելու գյուղացիների ցանկությունը մեծ է:

Նույն ծրագրով նաեւ ձեռք կբերվեն կթի ավտոմատ ագրեգատներ, որի շնորհիվ սահմանամերձ գյուղերում կբարձրանա արտադրվող կաթի որակը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին