Նորություններ

Լրատվություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենսդրական փաթեթը

07.12.2007

Ազգային ժողովը 75 «կողմ», 6 «դեմ», 16 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ձեռնպահ քվեարկեցին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները:

Նշենք, օրինագծով Երեւանը ստանում է համայնքի կարգավիճակ: Երեւանի քաղաքապետն ընտրվում է ավագանու կազմից: Ավագանում 40 տոկոս եւ ավելի տեղեր ստացած կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն դառնում է քաղաքապետ: Թաղային 12 համայնքները դառնում են վարչական շրջաններ, որոնք կունենան ոչ թե բյուջե, այլ վարչական ծախսերի համար նախատեսվող նախահաշիվ:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում՝ մինչեւ մարտի 15-ը, նախատեսվում է կազմակերպել խորհրդարանական լսումներ` խնդրով շահագրգիռ մարդկանց առաջարկությունները լսելու նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին